չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում Եվրոպայի համար, Եվրոպան է սպառնալիք Ռուսաստանի համար

Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում Եվրոպայի համար, Եվրոպան է սպառնալիք Ռուսաստանի համար

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի համաձայնել այն արտահայտություններին, թե Ռուսաստանն իբր սպառնալիք է Եվրոպայի համար։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ իրականում ուղիղ հակառակն է, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում Եվրոպայի համար, Եվրոպան է սպառնալիք Ռուսաստանի համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության լրագրող Պավել Զարուբինի խնդրանքով մեկնաբանելով  Չեխիայի նախագահ Պետր Պավելի խոսքերը։

Պեսկովը նշել է, որ Եվրոպան փաստորեն ԱՄՆ-ի կողմից վերահսկվող աշխարհամաս է։ «ԵՄ երկրները մասնակցում են ՆԱՏՕ-ում, որն իր ռազմական հզորությամբ շարժվում է դեպի մեր սահմանները»,- նշել է Պեսկովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: