շաբաթ, հունիս 22
22 / 6 / 2024
Ռուսաստանը շարունակում է գազ մատակարարել Եվրոպային Ուկրաինայի տարածքով. Պուտին

Ռուսաստանը շարունակում է գազ մատակարարել Եվրոպային Ուկրաինայի տարածքով. Պուտին

Ռուսաստանը շարունակում է գազ մատակարարել Եվրոպա Ուկրաինայի տարածքով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոշորագույն միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Մենք շարունակում ենք գազ մատակարարել Եվրոպա Ուկրաինայի տարածքով ։ Մենք մատակարարում ենք: Կար երկու խողովակաշարային համակարգ. դրանցից մեկն ուկրաինական կողմը փակել է՝ փականը պտուտակել է, պարզապես փակել է, և վերջ։ Թեեւ հիմքեր չկան։ Թողեց միայն մեկ խողովակաշարային համակարգ: Դե լավ. դրանից գազը Եվրոպա է գնում։ Եվրոպական սպառողը ստանում է այդ գազը՛՛,-ասել Է Պուտինը:

Նա նաև նշել է, որ եվրոպացի սպառողները ռուսական գազը ստանում են նաև Թուրքական հոսքով ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: