կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ռուսաստանը փորձում է Հայաստանին հասկացնել, որ ԵՄ-ն փաստացի դարձել է ռազմական միավորում. Օվերչուկ

Ռուսաստանը փորձում է Հայաստանին հասկացնել, որ ԵՄ-ն փաստացի դարձել է ռազմական միավորում. Օվերչուկ

Ռուսաստանը փորձում է Հայաստանին հասկացնել, որ Եվրոպական միությունը փաստացի դարձել է ռազմական միավորում։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը։

Օվերչուկի խոսքով՝ Մոսկվան նախկինում էլ և այժմ էլ Երևանի ուշադրությունն է հրավիրում Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի վերաբերմունքին, որը բացահայտորեն հայտարարում է իր թշնամական դիրքորոշման մասին։

«Մենք մշտապես այդ մասին խոսել ենք Հայաստանի հետ, և ոչ թե մեկ տարի, այլ տարիներ շարունակ։ Բնականաբար, այս ամենը տեղի է ունեցել փակ ձևաչափով, քանի որ չէինք ցանկանում դա հրապարակային դարձնել։ Մենք ասել ենք, որ այսօր Եվրոպական միությունն այլևս այն տնտեսական ինտեգրացիոն միավորումը չէ, ինչպիսին նախկինում էր։ Այսօր այն միություն է, որը փաստացի վերածվել է ռազմաքաղաքական դաշինքի և բացահայտորեն հայտարարում է մեր երկրի նկատմամբ իր թշնամական վերաբերմունքի մասին։ Եվ, իհարկե, մենք այս ամենի վրա ուշադրություն ենք հրավիրել և շարունակում ենք հրավիրել մեր հայ գործընկերների, ընկերների և դաշնակիցների ուշադրությունը, որպեսզի նրանք մտածեն, թե ինչ են անում»,-հայտարարել է Օվերչուկը։

Ավելի վաղ Օվերչուկը նշել էր, որ Հայաստանը կարծում է, թե Եվրոպական միությունը երկրի տնտեսության զարգացման համար ավելի լավ պայմաններ կստեղծի, սակայն, նրա գնահատմամբ, ԵՄ-ն այժմ արդեն ոչ թե տնտեսական ինտեգրացիոն միավորում է, այլ ռազմաքաղաքական բլոկ։

  • Կիսվել: