չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ռուսաստանը պատրաստ կլինի ԱՄՆ-ին առաջարկել հազվագյուտ մետաղների ոլորտում համատեղ աշխատանք. Պուտին

Ռուսաստանը պատրաստ կլինի ԱՄՆ-ին առաջարկել հազվագյուտ մետաղների ոլորտում համատեղ աշխատանք. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է աշխատել արտասահմանյան գործընկերների, դրանց թվում՝ ամերիկացի գործընկերների հետ հազվագյուտ հողային մետաղների մշակման ոլորտում՝ ներառյալ նոր տարածաշրջաններում։ Այսմասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ, ըստ նրա, Ռուսաստանը պատրաստ կլինի ԱՄՆ-ին հազվագյուտ հողային մետաղների ոլորտում համատեղ աշխատելու հնարավորություն ընձեռել։

ՌԴ նախաագահը հավելել է, որ հազվագյուտ հողային մետաղների և այլ ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի համաձայնագիրը որևէ կերպ չեն վերաբերում Ռուսաստանի Դաշնությանը: «Դա մեր գործը չէ»,-ասել է նա:

Պուտինը նաև կարծիք է հայտնել, որ մինչև Կիևի և Վաշինգտոնի միջև հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրի կնքումը, նախ անհրաժեշտ կլինի գնահատել այդ ռեսուրսները։ «Ուկրաինայում հազվագյուտ հողային մետաղների պաշարները դեռևս գնահատման կարիք ունեն»,- նշել է նա:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: