շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ռուսաստանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը Վրաստանի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը Վրաստանի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը Վրաստանի հետ և կառուցողականորեն լուծել գործնական հարցերը: Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ գերատեսչության տնօրեն Միխայիլ Կալուգինը:

«Ռուսաստանը և Վրաստանը բնական գործընկերներ են:  Պատրաստ ենք այսուհետ էլ զարգացնել համագործակցությունը Թբիլիսիի հետ և կառուցողականորեն լուծել գործնական հարցերը: Այսպես, երեկ ՌԴ կառավարությունն ավելացրել է առանց վիզայի  մնալու ժամկետը միջազգային փոխադրումներ իրականացնող վրացի վարորդների համար», - ասել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ «Վրաստանի իշխանություններն այսուհետ էլ կառաջնորդվեն իրենց ժողովրդի շահերով և թույլ չեն տա հանրապետությունը ներքաշել Ռուսաստանի հետ առճակատման մեջ»:

Այժմ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները խզված են:

 

  • Կիսվել: