Ռուսաստանը պատրաստ է օգնել՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության և իրավասության սկզբունքներից. Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանի ջրհեղեղից տուժած շրջաններ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։
«Ուզում եմ ասել, որ ապաշրջափակումը հնարավոր է երեք պետությունների ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, որոնք արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության մեջ։ Ինչպես գիտեք, Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել այստեղ՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքներից»,- հայտարարել է նա։