հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռուսաստանը պատրաստ է Իրանից դուրս բերել հարստացված ուրանը. ԱԳ փոխնախարար

Ռուսաստանը պատրաստ է Իրանից դուրս բերել հարստացված ուրանը. ԱԳ փոխնախարար

Իրանից բարձր հարստացված ուրանը դուրս բերելու Ռուսաստանի առաջարկն առաջվա պես գտնվում է սեղանին: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Ուրանը Ռուսաստան տեղափոխելու մեր առաջարկը, որի մասին բազմիցս ասել է Ռուսաստանի նախագահը, կողմերի համար ընդունելի քայլերի հաջորդականությամբ, որպեսզի այդ նյութը,  վերջին հաշվով, օգտագործվի իրանական ռեակտորների համար վառելիք արտադրելու նպատակով, սեղանին է մնում։ Մենք այն հետ չենք կանչում», - ասել է Ռյաբկովը։

 

  • Կիսվել: