ուրբաթ, ապրիլ 11
11 / 4 / 2025
Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչի, ինչին պատրաստ է Հայաստանը. Շվիդկոյ

Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչի, ինչին պատրաստ է Հայաստանը. Շվիդկոյ

Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչի, ինչին պատրաստ է Հայաստանը։ Մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Մոսկվայի մյուզիքլի թատրոնի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Շվիդկոյը մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների մասին հարցին, գրում է Սպուտնիկ Արմենիա-ն:
 
Խոսքը կինեմատոգրաֆիայի, թատրոնի, կատարողական արվեստի, գեղարվեստական կրթության և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման մասին է։
 
«Մենք բաց ենք համագործակցության համար»,- ասաց ռուս գործիչը:
Նա նաև հավելեց, որ առաջիկա երկու օրերին Երևանում հանդիպումներ է ունենալու ՀՀ կառավարությունում, ԱԳՆ-ում, ԿԳՄՍՆ-ում։
 
Հավելենք, որ այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում «Փրայմթայմ»
մյուզիքլի հայերեն տարբերակի պրեմիերան է, որն իրականացվում է Մոսկվայի մյուզիքլի թատրոնի հետ համատեղ աշխատանքի արդյունքում։ Առաջնախաղից առաջ հրավիրված մամուլի ասուլիսում հայ և ռուս թատերական գործիչները խոսել են մյուզիքլի մասին։
 

  • Կիսվել: