չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին. Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին. Պեսկով

Ռուսաստանը չի մասնակցում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին, բայց պատրաստ է աջակցություն ցուցաբերել խաղաղ կարգավորման հասնելու գործում: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս պահին Ռուսաստանի Դաշնությունը միջնորդ չէ բանակցային գործընթացում։ Մենք, ինչպես դա բազմիցս հայտարարվել է տարբեր մակարդակներում, անպայմանորեն, պատրաստ ենք անհրաժեշտ ցանկացած օգնություն ցուցաբերել խաղաղ կարգավորման և համապատասխան համաձայնության հասնելու գործում», - լրագրողներին ասել է Պեսկովը։

 

  • Կիսվել: