հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռուսաստանը մայիսի 8-10-ը զինադադար է հայտարարել

Ռուսաստանը մայիսի 8-10-ը զինադադար է հայտարարել

Ռուսաստանը մայիսի 8-ի 00:00-ից մինչև մայիսի 10-ը զինադադար է հայտարարում, դադարեցնում է մարտական գործողությունները և հարվածները Ուկրաինայի տարածքի խորքում, հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ եթե Ուկրաինան խախտի զինադադարը, համարժեք պատասխան կտրվի։ Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարությանը խոչընդոտելու փորձի դեպքում Կիևի կենտրոնին զանգվածային հրթիռային հարված կհասցվի, հայտնել է նախարարությունը։

«Ըստ Ռուսաստանի Դաշնության նախագահ, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վ.Վ. Պուտինի որոշման՝ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 81-ամյակի տոնակատարության օրերին՝ մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը, ռուսական կողմը զինադադար է հայտարարում

Նշված ժամանակահատվածում ռուսական զորքերի բոլոր խմբավորումները հատուկ ռազմական գործողության գոտում լիովին կդադարեցնեն մարտական գործողությունները:

Միաժամանակ դադարեցվում են հրթիռային զորքերի և հրետանու, ծովային և օդային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքի, հարվածային անօդաչու թռչող սարքերի հարվածները Ուկրաինայի զինված ուժերի տեղակայման վայրերին և Ուկրաինայի տարածքի խորքում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի ու զինված ուժերի հետ կապված ենթակառուցվածքային օբյեկտներին:

Ուկրաինական կողմին կոչ ենք անում հետևել այս օրինակին:

Ուկրաինայի զինված ուժերի կողմից զինադադարի խախտման, ինչպես նաև ռուսական տարածաշրջանների բնակավայրերին և օբյեկտներին հարվածներ հասցնելու փորձերի դեպքում ՌԴ զինված ուժերը համարժեք պատասխան կտան։

Նաև հիշեցնում ենք, որ կիևյան ռեժիմի կողմից Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-ամյակի տոնակատարությունը խափանելու փորձերի դեպքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը զանգվածային հրթիռային հարված կհասցնեն Կիևի կենտրոնին

Եվս մեկ անգամ զգուշացնում ենք Կիևի քաղաքացիական բնակչությանը և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին՝ քաղաքը ժամանակին լքելու անհրաժեշտության մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: