կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարը. Ուկրաինայի ՊՆ խորհրդական

Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարը. Ուկրաինայի ՊՆ խորհրդական

Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Ստերնենկոն, տեղեկացնում է APA-ն:

Նա նշել է, որ Ռուսաստանը, խախտելով հրադադարը, հարձակումներ է սկսել Ուկրաինայի դեմ։

«Այս քայլերը գործնականում անիմաստ են դարձնում Վլադիմիր Պուտինի կողմից մայիսի 9-ին հայտարարված հրադադարը»,-գրել է պաշտպանության նախարարի խորհրդականը։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Ուկրաինայի նապագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց մայիսի 6-ի գիշերը սկսվող հրադադարին Ուկրաինայի պատրաստակամության մասին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան, իր հերթին, հայտնեց, որ, չնայած այս հայտարարությանը, Մոսկվան շարունակել է իր հարձակումները։

Նրա խոսքով՝ մայիսի 6-ի գիշերը ռուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի վրա՝ օգտագործելով 108 անօդաչու թռչող սարք և երեք հրթիռ։

  • Կիսվել: