երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ռուսաստանը կձգտի վերադարձնել այն, ինչին տիրում էր մինչև ԽՍՀՄ փլուզումը. ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար

Ռուսաստանը կձգտի վերադարձնել այն, ինչին տիրում էր մինչև ԽՍՀՄ փլուզումը. ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար

Կարելի է ակնկալել, որ Ռուսաստանը կձգտի վերադարձնել այն, ինչին տիրում էր մինչև ԽՍՀՄ փլուզումը։ Այս մասին ՌԲԿ-Ուկրաինա-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ջուզեպպե Կավո Դրագոնեն։

Նա, մասնավորապես, նշել է. «Պետք է հստակ գիտակցենք, թե ինչ է մեզ սպասվում ապագայում։ Մենք կանխատեսում ենք ռուսական ռազմական մեքենայի հետագա հզորացում։ Մենք կհակադրվենք դրան՝ զարգացնելով մեր կարողությունները, այսինքն՝ այն ամենը, ինչ նախատեսում ենք գնել և ձեռք բերել մոտակա և երկարաժամկետ հեռանկարում։ Եվ դա ուղղակիորեն կապված է սպառնալիքների բնույթի հետ։ ՆԱՏՕ-ի համար սպառնալիք են, իհարկե, Ռուսաստանը և ահաբեկչական խմբավորումները։ Մենք աշխատում ենք այս երկու ուղղություններով, որպեսզի կանխարգելենք»:

  • Կիսվել: