կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը տրանսպորտի հարցով քննարկում կանցկացնեն

Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը տրանսպորտի հարցով քննարկում կանցկացնեն

Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը հունվարի 28-ին հանդիպում կանցկացնեն տրանսպորտի հարցով։ Հանդիպման անցկացման վայրը և մակարդակը նշված հայտնի չէ:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ վերոնշյալ հանդիպման շուրջ քննարկումներ են ունեցել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզան Սադիգը և ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը՝ առցանց բանակցություններում։

Կողմերը քննարկել են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման տեխնիկական և կատարողական աշխատանքներին առնչվող հարցեր:

  • Կիսվել: