չորեքշաբթի, նոյեմբեր 11
11 / 11 / 2026
Ռուսաստանը հարվածել է Օդեսային․ զոհվել է երեք մարդ

Ռուսաստանը հարվածել է Օդեսային․ զոհվել է երեք մարդ

Ռուսաստանի կողմից Օդեսայի ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Օդեսայի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։

Նրա խոսքով՝ տուժածի վիճակը գնահատվում է ծանր։

Լիսակը հայտնել է, որ ռուսական ուժերը հարված են հասցրել Օդեսայի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով ավերածություններ են առաջացել։

  • Կիսվել: