հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Ռուսաստանը համաչափ պատասխան կտա ռուսական նավերը գրավելու ցանկացած փորձի. Պուտին

Ռուսաստանը համաչափ պատասխան կտա ռուսական նավերը գրավելու ցանկացած փորձի. Պուտին

Ռուսաստանը համաչափ պատասխան կտա ռուսական նավերը գրավելու ցանկացած փորձի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա նշել է, որ Ռուսաստանը կարող է պատասխան գործողություններ իրականացնել ցանկացած վայրում՝ այդ թվում Բալթիկ և Խաղաղ օվկիանոսներում։

Միաժամանակ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը դեմ է նավագնացության սահմանափակումներին։ Նրա խոսքով՝ այս ոլորտում նոր կանոններ մշակելու անհրաժեշտություն չկա, քանի որ անհրաժեշտ է պարզապես պահպանել գործող կանոնները։

«Մենք ազատ նավագնացության կողմնակից ենք։ Մենք դեմ ենք ցանկացած սահմանափակման։ Պետք է պարզապես պահպանել գործող կանոնները և նոր բան չհորինել»,— ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների հետևանքով Ռուսաստանի ՀՆԱ-ի շուրջ 1%-ն է կորուստ ունեցել։

Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանի պատասխան հարվածներից հետո Ուկրաինան, իր գնահատմամբ, այլևս չունի մետալուրգիական արդյունաբերություն։

 

  • Կիսվել: