երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ռուսաստանը գոյաբանական սպառնալիք է Եվրոպայի համար. Մակրոն

Ռուսաստանը գոյաբանական սպառնալիք է Եվրոպայի համար. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը գոյաբանական սպառնալիք է Եվրոպայի համար։ Նրա խոսքով, այն, ինչ այսօր տեղի է ունենում, վերաբերում է ոչ միայն ուկրաինացիներին, այլև ողջ Եվրոպային. գրում է RFI-ն։

Մակրոնը ընդգծել է, որ «պարզ հրադադարը որևէ կերպ չի լուծի հակամարտությունը», հատկապես այն բանից հետո, երբ գրեթե երեք տարի է անցել Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից։

«Միայն լիարժեք և վերջնական խաղաղությունը, որը կերաշխավորի անվտանգությունը, սոցիալական, տնտեսական և քաղաքական կայունությունը Ուկրաինայում, ժամանակի ընթացքում կարող է լուծել այս խնդիրը»,- ասել է նա։

 

Միաժամանակ, Մակրոն նշել է, որ Վաշինգտոնը մնում է Եվրոպայի առանցքային դաշնակիցը, և հիշեցրել, որ «Ռուսաստանը միջուկային երկիր է, ինչը եվրոպական անվտանգության առանցքային խնդիր է»։

Մակրոնը նաև ասել է, թե իրենք մինչ շաբաթվա վերջ քննարկումներ կանցկացնեն ԵՄ-ի բոլոր 27 անդամների հետ։

  • Կիսվել: