երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Ռուսաստան ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց: Այսպես, ըստ ուկրաինական կողմի, ՌԴ-ի հարվծների հետևանքով Խարկովում խաղաղ բնակիչներ են տուժել, վնասվել են բնակելի շենքեր, արտադրական օբյեկտներից մեկում հրդեհ է բռնկվել:
 
Նշվում է, որ թիրախում է հայտնվել նաև Օդեսան, որտեղ նասվել են քաղաքացիական կառույցներ, ավտոմեքենաներ: Հաղորդվում է ննաև վիրավորների մասին:
 
Իր հերթին ռուսական կողմը հայտնել է, որ ուկրաինական անօդաչուներ են խոցվել Բելգորոդի և Բրյանսկի մարզերում:
 
Ըստ ՌԴ Պաշտպանության նախարարությաան՝ ռուսական ուժերն առաջխաղացում ունեն Դոնբասում: Նշվում է նաև, որ լարվածություն է պահպանվում Կուրսկի ուղղությամբ:
 

  • Կիսվել: