Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում ե փոխադարձ հարվածներ հասցնել
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում ե փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց:
Մասնավորապես՝ շաբաթ երեկոյան ռուսական բանակը Զապորոժիեում հարվածել է գազի օբյեկտի: Այդ մասին հայտնել է շրջանի ղեկավար Իվան Ֆյոդորովը։
Նա նշել է, որ Զապորոժիեում և մարզում ընդհանուր 10 պայթյուն է հնչել, նաև հավելել է, որ ռուսական հարվածների պատճառով գազի և ջերմամատակարարման սահմանափակումներ կարող են լինել:
Իր հերթին ռուսական կողմը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքը գիշերը հարվածել է Չուվաշիայի արդյունաբերական կենտրոնին, որը գտնվում է Ռուսաստանի Վոլգա գետի վրա՝ Ուկրաինայի սահմանից մոտ 1300 կմ: Շրջանի նահանգապետ Օլեգ Նիկոլաևի խոսքով՝ Ռուսաստանի տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով տուժածներ չկան:
Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին, որ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են 88 ուկրաինական անօդաչու թռչող սարք,
Ռուսական ավիացիոն ծառայությաաան տելեգրամյան ալիքում էլ հայտնում են, որ Աստրախանի, Նիժնի Նովգորոդի և Կազանի օդանավակայանները գիշերը մի քանի ժամով փակվել են՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար: