Ռուսաստանը և ԱՄՆ-ն սկսել են հազվագյուտ մետաղների վերաբերյալ նախագծերի քննարկումները. Դմիտրիև
Ռուսաստանը և ԱՄՆ-ն սկսել են հազվագյուտ մետաղների վերաբերյալ նախագծերի քննարկումները: Այս մասին ՛՛Իզվեստիա՛՛-ին ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գլխավոր տնօրեն, օտարերկրյա երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հազվագյուտ մետաղները համագործակցության կարևոր ոլորտ են, և, իհարկե, մենք քննարկումներ ենք սկսել Ռուսաստանում տարբեր հազվագյուտ մետաղների և նախագծերի վերաբերյալ՛՛:
Պաշտոնյան նաև հավելել է, որ ամերիկյան որոշ ընկերություններ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերել նախագծերի նկատմամբ։