շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ռուսաստանը երկարաձգել է բրնձի արտահանման սահմանափակումները. ԵԱՏՄ երկրներին արգելքը չի վերաբերում

Ռուսաստանը երկարաձգել է բրնձի արտահանման սահմանափակումները. ԵԱՏՄ երկրներին արգելքը չի վերաբերում

Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է բրնձի և բրնձի հատիկի արտահանման ժամանակավոր սահմանափակումը, որը կգործի մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ինչպես հայտնում է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը՝ որոշումն ընդունվել է սննդամթերքի ներքին շուկայում կայունությունը պահպանելու համար:

Նշվում է, որ բրնձի և բրնձի հատիկի արտահանման արգելքը մի շարք բացառություններ ունի: Մասնավորապես՝ այն չի վերաբերի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին, ինչպես նաև Աբխազիային և Հարավային Օսիային այդ ապրանքների մատակարարմանը։

Բացի այդ՝ բրինձը և բրնձի ձավարեղենը կարող են ուղարկվել արտերկիր՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև որպես միջազգային տարանցիկ բեռնափոխադրումների մաս։

  • Կիսվել: