Ռուսաստանը չի պատրաստվում անկախ միջազգային հետաքննություն անցկացնել Նավալնիի մահվան կապակցությամբ
Ռուսաստանը չի պատրաստվում անկախ միջազգային հետաքննություն անցկացնել ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նախօրեին Եվրոպական խորհրդի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Մոսկվան պետք է թույլ տա Նավալնիի հանկարծակի մահվան հանգամանքների անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն։
«Մենք ընդհանրապես չենք ընդունում նման պահանջները, հատկապես պարոն Բորելի կողմից»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում ՌԻԱ «Նովոստի»-ն։