ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ռուսաստանը չի մոռանա Լոնդոնի համագործակցությունը Ուկրաինայի ազգայնականների հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի մոռանա Լոնդոնի համագործակցությունը Ուկրաինայի ազգայնականների հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի մոռանա Լոնդոնի համագործակցությունը Ուկրաինայի ազգայնականների եւ կիեւյան ռեժիմի հետ, ինչպես նաեւ սպառազինությունների մատակարարումները, որոնք օգտագործվում են ՌԴ զինվորականների դեմ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Նման անկեղծությունը թանկ արժե, եւ մենք դա չենք մոռանա, ինչպես եւ չենք մոռանա կիեւյան ռեժիմի եւ Ուկրաինայի ծայրահեղ ազգայնական ուժերի հետ անգլիացիների համագործակցությունը, այս օրերին բրիտանական սպառազինությունների շարունակական մատակարարումները, որոնք օգտագործվում են Դոնբասի խաղաղ բնակչության եւ ռուս զինվորականների դեմ։

Ըստ էության, Լոնդոնն իր արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ ստորադասել է մեր ազգային շահերին հնարավորինս շատ վնաս հասցնելու գործին՛՛:

  • Կիսվել: