հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ․ Լավրով

Ռուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ․ Լավրով

Անթալիայի դիվանագիտական ֆորումում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստան-Չինաստան հարաբերություններում միակողմանի կախվածություն չկա, առևտրային և էներգետիկ կապերը հավասարակշռված են: 

Խոսելով ԱՄՆ-Իրան հակամարտության մասին՝ նա նշել է. «Իրանում ԱՄՆ գործողության նպատակներից մեկը Հորմուզի նեղուցով անցնող նավթի վրա վերահսկողություն հաստատելն էր»:

Լավրովի խոսքով՝ ՆԱՏՕ-ն լավագույն վիճակում չէ այժմ, բայց Ռուսաստանը չի միջամտում Դաշինքի ներքին գործերին։ ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ Եվրոպայում շրջանառվում է նոր ռազմական դաշինքի գաղափարը և Ուկրաինան կլինի դրա մաս, բայց նույնիսկ այս նոր դաշինքը կլինի ագրեսիվ։

«Ռուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ մի շարք երկկողմ հարցերի և պատժամիջոցների վերաբերյալ, և անհրաժեշտ է քննարկում այն մասին, թե ինչպես են նրանք պատկերացնում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների ապագան»,-իր խոսքը եզրափակել է Սերգեյ Լավրովը:

  • Կիսվել: