հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ռուսաստանը բանակցություններ է վարում Թեհրանի և Բաքվի հետ Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնուհետև Իրան էներգիա արտահանելու հնարավորության շուրջ

Ռուսաստանը բանակցություններ է վարում Թեհրանի և Բաքվի հետ Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնուհետև Իրան էներգիա արտահանելու հնարավորության շուրջ

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը հայտարարել է, որ Կրեմլը բանակցություններ է վարում Թեհրանի և Բաքվի հետ Ադրբեջանի տարածքով 300 ՄՎտ էլեկտրաէներգիա Հայաստան և հետագայում Իրան արտահանելու հնարավորության շուրջ՝ օգտագործելով առկա ենթակառուցվածքները, գրում է Փրայմ գործակալությունը։

«Այժմ մենք պարզապես դիտարկում ենք Ադրբեջանի տարածքով էլեկտրաէներգիա Հայաստան մատակարարելու հնարավորությունը, այնտեղից Իրան և, հնարավոր է, նաև այլ երկրներ: Առաջին փուլում մենք պայմանավորվում ենք Թեհրանի և Բաքվի հետ օգտագործել առկա ենթակառուցվածքները՝ առանց նոր շինարարության»,- նշել է Շուլգինովը։

Նա հավելել է, որ բանակցությունների բոլոր կողմերը շահագրգռված են այս նախագծով։

Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարարը և Ղազախստանի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալմասադամ Սաթկալիևը համաձայնագիր են ստորագրել նավթի տարանցման ծավալը մինչև 2033 թվականի վերջը տարեկան հասցնել 10 միլիոն տոննայի։

Կողմերը քննարկել են նաև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցությունը։ Մոսկվան պատրաստ է համատեղ նախագծեր իրականացնել էներգետիկ օբյեկտների կառուցման և արդիականացման, սարքավորումների արտադրության և մատակարարման ոլորտներում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: