չորեքշաբթի, ապրիլ 9
9 / 4 / 2025
Ռուսաստանը 68 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմա

Ռուսաստանը 68 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմա

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության երկու ինքնաթիռ մարդասիրական օգնություն է հասցրել Մյանմայի բնակչությանը, որը տուժել է ավերիչ երկրաշարժից:

Ռուսական ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռները մոտ 68 տոննա մարդասիրական բեռ են հասցրել, որը ներառում է սննդամթերք, առաջին անհրաժեշտության իրեր, 150 վրան և 30-ից ավելի գեներատոր։

Ավելի վաղ ռուս մասնագետները ՌԴ նախագահի հանձնարարությամբ մեկնել էին Մյանմա՝ տարերային աղետի հետևանքները վերացնելու համար:

Հիշեցնենք, որ Մյանմայում մարտի 27-ին տեղի է ունեցել 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Թաիլանդում, Չինաստանում և Վիետնամում: Վերջին տվյալներով՝ զոհվել է 3564 մարդ, 5012-ը վիրավորվել է, ևս 210-ը համարվում է անհետ կորած։

  • Կիսվել: