Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել լրագրող Ալեքսանդր Նեւզորովի նկատմամբ (ՌԴ-ում ճանաչվել է օտարերկրյա գործակալ)։ Այս մասին վկայում է գերատեսչության տվյալների շտեմարանը։
Քարտում նշվել է, որ Ալեքսանդր Նեւզորովը, ծնվ.՝ 1958թ., հետախուզվում է ըստ ՔՕ հոդվածի։
Ապրիլի կեսին լրագրող Ալեքսանդր Նեւզորովի նկատմամբ երկրորդ քրեական գործն է հարուցվել «Խուսափում օտարերկրյա գործակալների մասին ՌԴ օրենքով նախատեսված պարտականությունների կաարումից» հոդվածով։ Գործը հարուցել է Պետերբուրգի ՔԿ ՊՔՎ Պրիմորսկի շրջանի քննչական բաժինը։ Լրագրողը չի կատարել իր գրառումներում պարտադիր մակնիշավորման պահանջը։ Մինչ այդ Սանկտ Պետերբուրգի Պրիմորսկի դատարանը Ալեքսանդր Նեւզորովին տուգանել էր 40 հազար ռուբլով արդարադատության նախարարություն իր գործունեության հաշվետվությունները չներկայացնելու համար։