հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ռուսաստանում կայծակը ոչնչացրել է 19-րդ դարի փայտե եկեղեցին (լուսանկարներ)

Ռուսաստանում կայծակը ոչնչացրել է 19-րդ դարի փայտե եկեղեցին (լուսանկարներ)

Տոմսկի շրջանի Զորկալցեւո գյուղում ամպրոպի ժամանակ ոչնչացել է 19-րդ դարի փայտե եկեղեցին: Ականատեսները սոցցանցերում հայտնում են, որ կառույցը կայծակի հարվածից հետո բռնկվել է, տեղեկացնում է MK-ն:

ՌԴ ԱԻՆ-ը նշում է, որ փայտե կառույցում հրդեհի մասին հաղորդագրությունը եղել է հուլիսի 4-ի կեսօրին: Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ, սակայն եկեղեցին փրկել չի հաջողվել: Տուժածների մասին չի հաղորդվել:

Հայտնի է, որ Աստվածածնի եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի 70-ական թվականներին՝ 1-ին գիլդիայի տեղական վաճառականի հաշվին: Հետագայում կառուցվել են հոգեւորականության համար կացարաններ, ծխական դպրոց, ճաշարան, գրադարան եւ յոթ զանգերով զանգակատուն:

Հեղափոխությունից հետո տաճարը վերածվել էր պահեստի, հետագայում՝ պարային ակումբի: Եկեղեցու վերականգնումն իրականացվել է 2000-ականների սկզբին՝ գյուղում ծխական համայնք ստեղծելուց հետո: 2005 թվականից եկեղեցում գործում է որպես երեխաների կիրակնօրյա դպրոց:

  • Կիսվել: