երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ռուսաստանում ձերբակալվել է ավելի քան 10 քաղաքացի, որոնք եկել էին հարգելու Ալեքսեյ Նավալնու հիշատակը

Ռուսաստանում ձերբակալվել է ավելի քան 10 քաղաքացի, որոնք եկել էին հարգելու Ալեքսեյ Նավալնու հիշատակը

Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը փետրվարի 16-ի երեկոյան ձերբակալել է մարդկանց, որոնք եկել էին հարգելու Ալեքսեյ Նավալնու հիշատակը, գրել է «Ռոտոնդ» Թելեգրամ-ալիքը։

Ոստիկանությունը բռնել է մոտ 20 մարդու։ Նրանց տեղափոխել են ոստիկանության 28-րդ բաժին։

Որոշ ժամանակ անց ձերբակալվել է եւս 10 մարդ։

Ավելի ուշ, ինչպես հայտնել է «ОВД-Инфо»-ն, ռուսական 13 քաղաքներում անցկացված ակցիաներում ձերբակալվել է մոտ 110 մարդ։ Ամենից շատ մարդիկ ձերբակալվել են Սանկտ Պետերբուրգում՝ առնվազն 69 հոգի։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին հայտնի է դարձել գաղութում Նավալնու մահվան մասին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: