հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ռուսաստանում անհետ կորած օդանավը կործանվել է․ կան զոհեր

Ռուսաստանում անհետ կորած օդանավը կործանվել է․ կան զոհեր

Օդանավակայանից 3,8 կմ հեռավորության վրա գտել են Կամչատկայում անհետ կորած Ан-26 օդանավի բեկորները: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։

Նախնական տեղեկություններով, ողջ մնացածներ չկան։ Օդանավում եղել է 22 ուղևոր ու անձնակազմի 6 անդամ:

Դեպքի վայր են մեկնում 26 փրկարարներ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ տեղաշարժը դանդաղում է մթության ու այլ խոչընդոտների պատճառով:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: