ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ռուսաստանն ուսումնասիրում է Ուկրաինայի հետ զինադադարի առաջարկները. Պեսկով

Ռուսաստանն ուսումնասիրում է Ուկրաինայի հետ զինադադարի առաջարկները. Պեսկով

Կրեմլն ուսումնասիրում է Ջիդդայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների ժամանակ առաջ քաշված առաջարկները և ակնկալում է, որ Վաշինգտոնը Մոսկվային տեղեկատվություն կտրամադրի հանդիպման մանրամասների և ձեռք բերված ըմբռնումների մասին։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով ռուսական աղբյուրները:

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ մոտ ապագայում կարող է առաջանալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև «ամենաբարձր մակարդակի հեռախոսազրույցի հարց»։

Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ կխոսի Ռուսաստանի նախագահի հետ և «հույս ունի», որ Ռուսաստանի ղեկավարը կհամաձայնի Սաուդյան Արաբիայում ամերիկաուկրաինական բանակցություններում առաջարկված 30-օրյա հրադադարին։

  • Կիսվել: