Ռուսաստանն Ուկրաինայից նոտա է ստացել դիվանագիտական հարաբերությունները խզելու վերաբերյալ. Զախարովա
Ռուսաստանը Ուկրաինայից դիվանագիտական հարաբերությունները խզելու նոտա է ստացել, հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
"Երեկ մենք Ուկրաինայի ԱԳՆ-ից նոտա ենք ստացել՝ մեր երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին ծանուցմամբ։ Դա մեր ընտրությունը չէ, ինչպես հասկանում եք, դիվանագիտական հարաբերությունների խզումը Կիևի իշխանությունների նպատակաուղղված ռուսատյաց քաղաքականության արդյունքն է 2014 թվականից ի վեր", - ասել Է Զախարովան ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին հայտնել Է ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման գործընթաց սկսելու մասին: Ուկրաինայի ԱԳՆ-ն նաեւ Կիեւում հետ է կանչել ՌԴ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլի Պոկոտիլոյին խորհրդակցությունների անցկացման համար եւ սկսել է տարհանել Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցներին:
Փետրվարի 24-ին ՌԴ և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
ՌԴ-ի տարածքում Ուկրաինայի հյուպատոսական հիմնարկները շարունակում են աշխատել բնականոն ռեժիմով