երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ռուսաստանն ուղղակի ցանկանում է հանգիստ զորահանդես անցկացնել Մայիսի 9-ին. Զելենսկի

Ռուսաստանն ուղղակի ցանկանում է հանգիստ զորահանդես անցկացնել Մայիսի 9-ին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է մայիսի 9-ի կապակցությամբ հրադադար հաստատելու մասին Մոսկվայի առաջարկը:

Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն ուղղակի ցանկանում է հանգիստ զորահանդես անցկացնել։

Զելենսկին հավելել է, որ Մոսկվան նաև կարող է փորձել օգտագործել հրադադարը՝ հակառուսական որոշ պատժամիջոցներ չեղարկելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում Ռուսաստանի նախագահն առաջարկել էր Հաղթանակի օրվա կապակցությամբ հրադադար հաստատել։ Այնուհետև Կրեմլից հայտարարել էին, որ Պուտինը դեռևս վերջնական որոշում չի կայացրել հրադադարի ժամկետների վերաբերյալ։

Իր հերթին Զելենսկին հայտնել է, որ դեռևս պաշտոնական կամ ոչ պաշտոնական առաջարկ չի ստացել Մոսկվայից կամ Վաշինգտոնից։ Նա հավելել է, որ Կիևը միշտ պատրաստ է դրական արձագանքելու հրադադարի առաջարկներին:

  • Կիսվել: