Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը 260-ից ավելի ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին: Ի թիվս այլնի՝ Օրենբուրգում և Ուֆայում թիրախավորվել են «Օզոնի» լոգիստիկ օբյեկտներ: Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան:
Ռուսական ուժերն էլ հարվածել են Ուկրաինային: Ըստ Դաշնության պաշտպանական գերատեսչության՝ զանգվածային հարվածներ են հասցվել Կիևում, Բորիսպոլում, Զապորոժիեում, Կրեմենչուկում և Կրիվոյ Ռոգում ռազմաարդյունաբերական, մետալուրգիական, նավթավերամշակման և լոգիստիկ ենթակառուցվածքների։
Թիրախավորվել են նաև Օդեսայի և Չերնոմորսկի նավահանգիստները: Օդեսայի իշխանություններն էլ հայտնել են, որ հարձակման են ենթարկվել բնակելի կառույցներ և ուսումնական հաստատություններ: Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Կիևի մարզում ևս քաղաքացիական օբյեկտներ են վնասվել, պահեստներ են հրդեհվել: Վիրավորներ և զոհեր կան Կրիվոյ Ռոգում և Դնեպրոպետրովսկի մարզում:



