կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Ռուսական ուժերը անօդաչուներով հարվածել են Խարկովին: Վերջին տվյալով՝ 40-ից ավելի մարդ է տուժել: Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ թիրախավորվել են բնակելի թաղամասեր:
 
«Մինչ աշխարհը տատանվում է որոշումներ կայացնելու հարցում, Ուկրաինայում գրեթե ամեն գիշեր սարսափ է տիրում: Հարկավոր է ամրապնդել մեր օդային պաշտպանությունը։ Մեզ անհրաժեշտ են ուժեղ որոշումներ և իրական լուծումներ Կիևի գործընկերներից՝ Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, նրանցից, ովքեր ձգտում են խաղաղության»,- շեշտել է Ուկրաինայի նախագահը:
 
Նա կոչ է արել միջազգային հանրությանը՝ պատժամիջոցներ կիրառել և ճնշում գործադրել Մոսկվայի վրա: 
 
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ գիշերը ՀՕՊ համակարգերը 170 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։
 
Թիրախում են եղել Կրասնոդարի երկրամասը, Ռոստովի, Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի մարզերը: Պայթյուններ են լսվել Ղրիմում: Հաղորդվում է, որ Նովոռոսիյսկում բնակելի շենքեր են վնասվել:

  • Կիսվել: