Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են հող նախապատրաստել ապագա համագործակցության համար
ԱՄՆ-ը և Ռուսաստանը Էր Ռիադում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են պայմաններ ստեղծել ապագա համագործակցության և ներդրումների համար Ուկրաինայում հակամարտությունը լուծելուց հետո, երեքշաբթի հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Մենք պայմանավորվեցինք հող նախապատրաստել ապագա համագործակցության համար փոխադարձ աշխարհաքաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի և պատմական տնտեսական ու ներդրումային հնարավորությունների շուրջ, որոնք կառաջանան ուկրաինական հակամարտության հաջող հանգուցալուծման արդյունքում»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են խորհրդատվական մեխանիզմի շուրջ՝ ուղղված երկու երկրների դիվանագիտական առաքելությունների աշխատանքի նորմալացմանը։
«Մենք պայմանավորվեցինք ստեղծել խորհրդատվական մեխանիզմ՝ երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները լուծելու, մեր դիվանագիտական առաքելությունների աշխատանքը կարգավորելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով», – ասվում է հայտարարության մեջ։