երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ռուսաստանն ու ԱՄէ-ն ընդգծել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը

Ռուսաստանն ու ԱՄէ-ն ընդգծել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահիանը: Այս մասին ասված է ՌԴ Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է՝ կողմերը մտքեր են փոխանակել Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի աննախադեպ սրման վերաբերյալ։

«Ընդգծվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը, որոնք մարդկային կորուստների և կենսականորեն կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքների լուրջ վնասների պատճառ են դառնում, այդ թվում՝ զինված բախմանը չմասնակցող երկրներում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ կողմերը վերահաստատել են Մոսկվայի և Աբու Դաբիի միջև արտաքին քաղաքականության սերտ համակարգման պահպանման փոխադարձ հանձնառությունը՝ Մերձավոր Արևելքում ճգնաժամի խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակով և միջազգային իրավունքի հիման վրա և տարածաշրջանի պետությունների օրինական շահերը լիարժեք հաշվի առնելով։

  • Կիսվել: