հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա

Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունն աշխարհում առաջիններից էր, որ ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ ավելացնելով, որ Ռուսաստանը հայ ժողովրդի հետ միասին սգում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը։

«Այսօր մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին, սգում ենք նրա հետ միասին այս օրը, ինչպես միշտ։ Կցանկանայի նաև հիշեցնել, որ Ռուսաստանի դիրքորոշումը օբյեկտիվ և հետևողական է՝ ազգային պատկանելության հիմքով զանգվածային ոչնչացումը որևէ արդարացում ունենալ չի կարող»,- ասել է դիվանագետը։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանում հենց սկզբից այս սարսափելի ողբերգությունն ընկալվել է որպես սեփական ցավ։

Ռուսաստանի Պետական դուման 1995 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանության դատապարտման մասին որոշում։   

 

  • Կիսվել: