երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ռուսաստանն արդեն պատասխանում է Կուրսկի շրջանի վրա հարձակմանը․ Պեսկով

Ռուսաստանն արդեն պատասխանում է Կուրսկի շրջանի վրա հարձակմանը․ Պեսկով

Ռուսաստանը արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Պատասխանն արդեն, ըստ էության, տեղի է ունենում։ Ինչո՞ւ եք կարծում, որ սա մեկանգամյա գործողություն է»,- ասել է Պեսկովը։

«Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։

Տեսանյութն՝ այստեղ

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: