հինգշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2026
Ռուսաստանն ԱՄՆ-ին գլխավոր գործընկեր է համարում Ուկրաինայի հարցով բանակցություններում. Պեսկով

Ռուսաստանն ԱՄՆ-ին գլխավոր գործընկեր է համարում Ուկրաինայի հարցով բանակցություններում. Պեսկով

Ռուսաստանն ԱՄՆ-ին գլխավոր գործընկեր է համարում Ուկրաինայի հարցով բանակցություններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ նա նաև նշել է, որ Պուտինն ու Թրամփը երեկ չեն քննարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի իրավական կարգավիճակը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ուկրաինան այս կամ այն ​​կերպ անպայման կմասնակցի կարգավորման բանակցություններին, բայց կլինի նաև ռուս-ամերիկյան երկկողմ քննարկում։

  • Կիսվել: