Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է վերականգնել ուղիղ ավիահաղորդակցությունը
Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում Ռուսաստանի պատվիրակությունն առաջարկել է վերականգնել ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը։ Այս մասին ասված է ՌԴ Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ քննարկվել են նաև դիվանագիտական առաքելությունների ֆինանսավորման և դիվանագետների աշխատանքի հետ կապված հարցեր։
«Քննարկումներն անցել են բովանդակային և գործնական մթնոլորտում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը տվյալ ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցվել էր Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո՝ արևմտյան պատժամիջոցների շրջանակում։