հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռուսաստանի ԶՈւ-ն սկսում է համակարգված hարվածները Կիևում Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող օբյեկտներին. Լավրովը՝ Ռուբիոյին

Ռուսաստանի ԶՈւ-ն սկսում է համակարգված hարվածները Կիևում Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող օբյեկտներին. Լավրովը՝ Ռուբիոյին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Նշվում է, որ Լավրովը Ռուբիոյին տեղեկացրել է, որ ՌԴ ԶՈւ-ն սկսում է համակարգված հարվածները Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող օբյեկտներին, որոնք գտնվում են Կիևում:

՛՛Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․ Վ․ Պուտինի հանձնարարությամբ Ս․ Վ․ Լավրովը պաշտոնապես ամերիկյան կողմին է փոխանցել այն տեղեկատվությունը, որ ի պատասխան Ռուսաստանի տարածքում խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների դեմ կիևյան ռեժիմի շարունակվող ահաբեկչական հարձակումների՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը սկսում են համակարգային և հետևողական հարվածներ հասցնել Կիևում գտնվող այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար, ինչպես նաև համապատասխան որոշումների կայացման կենտրոններին։ Ս․ Վ․ Լավրովը հրավիրել է ուշադրությունը Ռուսաստանի ԱԳՆ մայիսի 25-ի հայտարարության վրա, որով ԱՄՆ-ին, ինչպես նաև Կիևում ներկայացուցչություններ ունեցող մյուս պետություններին, հանձնարարվել է ապահովել ուկրաինական մայրաքաղաքից իրենց դիվանագիտական անձնակազմի և այլ քաղաքացիների տարհանումը։

Նախարարը հիշեցրել է ԱՄՆ-ի առաջարկով 2025 թվականի օգոստոսին Անկորիջում բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններն ուկրաինական հակամարտության վերաբերյալ և ափսոսանք է հայտնել, որ եվրոպական էլիտաների ու կիևյան ռեժիմի համառ ջանքերը խաթարում են նշված պայմանավորվածությունները, որոնք ճանապարհ էին բացում շահերի հավասարակշռության հիման վրա կայուն ու երկարաժամկետ կարգավորման համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Հորմուզի նեղուցում տիրող ճգնաժամի հաղթահարմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունների գնահատականների, ինչպես նաև Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

  • Կիսվել: