հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ռուսաստանի ԶՈւ–ն Կուրսկի մարզում մեկ օրում հինգ հակագրոհ է հետ մղել. ՊՆ

Ռուսաստանի ԶՈւ–ն Կուրսկի մարզում մեկ օրում հինգ հակագրոհ է հետ մղել. ՊՆ

Ռուսաստանի ԶՈւ–ն մեկ օրում հինգ հակագրոհ է հետ մղել Կուրսկի մարզում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
 
Նշվում է, որ օպերատիվ-մարտավարական, բանակային ավիացիայի հարվածներով ավելի քան 20 բնակավայրերի շրջաններում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժն ու տեխնիկան։
 
Ինչպես հաղորդվում է՝ «Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները մեկ օրում Կուրսկի մարզում հետ են մղել ուկրաինական զորքերի հինգ հակագրոհ և 10 բնակավայրերի շրջաններում պարտության մատնել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
 
«Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները հարձակողական գործողությունների ընթացքում Գոնչարովկա, Գուևո, Կազաչյա Լոկնյա, Կուրիլովկա, Լեբեդևկա, Մալայա Լոկնյա, Մախնովկա, Ստարայա Սորոչինա, Սուջա և Չերկասսկոյե Պորեչնոյե բնակավայրերի շրջաններում պարտություն են հասցրել ծանր մեքենայացված, հինգ մեքենայացված, մոտոհրաձգային, գրոհային, երկու դեսանտագրոհային, ինչպես նաև տարածքային պաշտպանության երկու բրիգադների և Ուկրաինայի զինված ուժերի երկու գրոհային գնդերի կազմավորումներին: Հետ է մղվել հակառակորդի հինգ հակագրոհ»,-ասված է Ռդ ՊՆ հաղորդագրության մեջ։
 
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ օպերատիվ-մարտավարական, բանակային ավիացիայի հարվածներով և հրետանիով խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժն ու տեխնիկան Կուրսկի մարզի ավելի քան 20 բնակավայրերի շրջաններում:
 
 

  • Կիսվել: