ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ռուսաստանի տարբեր շրջաններում հայտնել են գործարաններում հրդեհների մասին

Ռուսաստանի տարբեր շրջաններում հայտնել են գործարաններում հրդեհների մասին

Ուկրաինական դրոնները հարձակվել են Ստավրոպոլի երկրամասի վրա։

Ըստ ուկրաինական աղբյուրների՝ Նեվիննոմիսկ քաղաքում մայիսի 16-ի գիշերը մի շարք պայթյուններից հետո հրդեհ է բռնկվել «Ազոտ» քիմիական կոմբինատում:

Տեղի իշխանությունները հայտնել են, որ գիշերը ռուսական ՀՕՊ-ը հետ է մղել Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը քաղաքի մոտակայքում: Նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի խոսքով՝ հարձակման հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:

Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր դա առնվազն վեցերորդ հարձակումն է ձեռնարկության վրա, որի արտադրանքն օգտագործվում է հրետանային արկերի ստեղծման համար:

Թաթարստանում էլ խոշոր հրդեհ է բռնկվել պլաստիկի վերամշակման գործարանում: Իշխանությունների տվյալով՝ զոհեր և տուժածներ չկան։

Ավելի վաղ հանրապետությունում հայտարարել էին անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգի մասին, սակայն իշխանությունները հրդեհը չեն կապում հարձակման հետ: 

  • Կիսվել: