կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ռուսաստանի ՀՕՊ-ը 9 ժամում ոչնչացրել է ուկրաինական 100 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի ՀՕՊ-ը 9 ժամում ոչնչացրել է ուկրաինական 100 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Հակաօդային պաշտպանության ուժերն ինը ժամում Ռուսաստանի մարզերի և Ազովի ծովի վրա ոչնչացրել են 100 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
 
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Մայիսի 1-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, հակաօդային պաշտպանության տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են 100 ուկրաինական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Սմոլենսկի և Տուլայի մարզերի, Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության և Ազովի ծովի վրա»:
 

  • Կիսվել: