ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է

Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է

Կիևի մարզում զորավարժարանին ՌԴ-ի ավիահարվածի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս մոտ 100 մարդ ստացել է տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոյին:

Նրա խոսքով՝ գնդակոծության փաստով քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածով, որը նախատեսում է պատասխանատվություն ռազմական հանցագործությունների համար։

Հարուցվել է նաև քրեական վարույթ Ուկրաինայի ՔՕ 367-րդ հոդվածի 3-րդ մասով՝ միջոցառման կազմակերպման և անցկացման ընթացքում ծառայողական պարտականությունների հնարավոր ոչ պատշաճ կատարման կապակցությամբ, ինչը հանգեցրել է մարդկանց մահվան և այլ ծանր հետևանքների։

«Պատերազմը չի ազատում կառավարչական որոշումների համար պատասխանատվությունից։ Հակառակը՝ այն պահանջում է առավելագույն պրոֆեսիոնալիզզմ [պրոֆեսիոնալիզմ], զգուշություն և յուրաքանչյուր քայլի գիտակցում»,- հայտնել է Կրավչենկոն։

Նա հավելել է, որ քննությունը պետք է պարզի, թե ով է որոշում կայացրել միջոցառումն անցկացնելու մասին, ով է համաձայնեցրել դրա անցկացման վայրը, ժամանակն ու ձևաչափը, ինչ անվտանգության միջոցներ են նախատեսված եղել։ Ինչպես նաև՝ արդյոք պատշաճ կերպով են գնահատվել ռազմական դրության պայմաններում առկա ռիսկերը։

Նշենք, որ այսօր ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի զորավարժարանին, որտեղ անցկացվում էր պաշտպանական նշանակության արտադրանքի ցուցահանդես։

  • Կիսվել: