ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Աէրոֆլոտ»-ի դեմ հաքերային հարձակման համար

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Աէրոֆլոտ»-ի դեմ հաքերային հարձակման համար

«Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության հանձնարարությամբ վերահսկողական միջոցառումներ են կազմակերպվել՝ կապված «Շերեմետևո» օդանավակայանում չվերթների ուշացումների և չեղարկումների հետ։ Պատճառը հաքերային հարձակման հետևանքով «Աերոֆլոտի» տեղեկատվական համակարգի խափանումն է», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ստուգման արդյունքներով Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել համակարգչային տեղեկատվությանն անօրինական մուտքի վերաբերյալ (ՌԴ Քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մաս)։

«Աերոֆլոտի» տեղեկատվական համակարգերի խափանման պատճառով չեղարկվել են տասնյակ չվերթներ։ «Silent Crow» խումբը ստանձնել է հաքերային հարձակման պատասխանատվությունը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: