հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղղակի բախման վտանգ կա. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղղակի բախման վտանգ կա. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղղակի բախման վտանգ կա՝ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուժերի բախման ռիսկեր, իհարկե, առաջանում են, և մենք մտահոգված ենք զենքի մատակարարմամբ. այդ ամենը շատ վտանգավոր է: Երաշխիք չկա, որ որևէ միջադեպ չի առաջանա»,- ասել է դիվանագետը։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն ծրագրում ռազմական միջամտություն Ուկրաինայում իրավիճակը կայունացնելու համար։ Նա ընդգծել էր, որ դա սխալ կլիներ։

Մարտի 1-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Արևմուտքը պետք է հրաժարվի նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում ռազմական օբյեկտներ հիմնելուց։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է ռազմական ներուժն ու ենթակառուցվածքները վերադարձնի 1997 թվականի վիճակին, երբ ստորագրվեց Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: