Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր է ստորագրվել
Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր են ստորագրել:
Ինչպես նշել է ՌԴ նախագահը՝ այդ փաստաթուղթը խթան կհաղորդի երկու երկրների փոխգործակցությանը գրեթե բոլոր ուղղություններով։
Փեզեշքիանն էլ ընդգծել է, որ նոր փաստաթղթի ստորագրումը մեծ թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը, և դա ամուր հիմք կհանդիսանա առաջ շարժվելու համար։
Տեսանյութը՝ այստեղ: