Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խնդիրներն ու հակասությունները հաղթահարելու աշխատանքները դեռ չեն սկսվել․ Լավրով
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում առկա խնդիրներն ու հակասությունները հաղթահարելու աշխատանքները դեռևս չեն սկսվել, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է РБК-ն:
«Դեռ վաղ է գնահատել արդյունքները և «հեռուն գնացող եզրակացություններ» անել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումների հիման վրա։ Ամերիկյան նոր վարչակազմը «քայլեր է անում ճիշտ ուղղությամբ», մենք գնահատում ենք դրանք, բայց, կրկնում եմ, այդ հիմքի վրա որևէ խոր եզրահանգում անելը վաղաժամ է»,-նշել է նա: