Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելը պատմական որոշում էր․ Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պատմական է անվանել 2022 թվականին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու՝ երկրի իշխանությունների որոշումը։
«Մենք հիշում ենք երեք տարի առաջ [նախկին վարչապետ] Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունը: Ես կասեի, որ դա պատմական որոշում և հայտարարություն էր, որը կայացրեց պարոն Իրակլի Ղարիբաշվիլին»:
Նա նաեւ սկզբունքային է անվանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու որոշումը։ Վարչապետի խոսքով՝ պատժամիջոցները նշանակում են չարակամների ուզած էսկալացիա, ինչպես նաև Վրաստանի «տնտեսության փլուզում»։